ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Մոսկվայի պետհամալսարանի պատմության ամբիոնը կղեկավարի Դաշնային ծառայության պահպանության աշխատակիցը

Մոսկվայի պետհամալսարանի պատմության ամբիոնը կղեկավարի Դաշնային ծառայության պահպանության աշխատակիցը
27.01.2014 | 14:59

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մոսկվայի պետհամալսարանի XX դարի հայրենական պատմության ամբիոնի վարիչ է նշանակվել Դաշնային ծառայության պահպանության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Սերգեյ Դեվյատովը: Դեվյատովի խոսքերով՝ ինքը պատրաստ է մանկավարժական գործունեությունը համատեղել Դաշնային ծառայության պահպանության աշխատակցի գործունեության հետ:

Պատմության ֆակուլտետի դեկանատը Դեվյատովին առաջարկել է ղեկավարել XX-XX1 դարերի պատմության ամբիոնն այն բանից հետո, երբ իր պարտականությունները թողել է ակադեմիկոս Յուրի Կուկուշկինը:

Դեվյատովը Մոսկվայի պետհամալսարանի շրջանավարտ է, գիտական շրջանակներում հայտնի է որպես Մոսկովյան Կրեմլի պատմության ոլորտի մասնագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է:

Օրենքը չի արգելում պետական ծառայողին զբաղվելու մանկավարժական գործունեությամբ, և Սերգեյ Դեվյատովը միակ պետական ծառայողը չէ, որը դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանում: 2011թվականից Մոսկվայի պետական համալսարանի պետական կառավարման ֆակուլտետը ղեկավարում է Պետդումայի կրթության կոմիտեի ներկայացուցիչ Վյաչեսլավ Նիոկոնովը, իսկ Ռուսաստանի X1X դարի պատմության ամբիոնը ղեկավարում է ՌԴ պետական արխիվի տնօրեն Սերգեյ Միրոնենկոն:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ